ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Որտե՞ղ է երևում իրական ընդդիմադիր լինելը

Որտե՞ղ է երևում իրական ընդդիմադիր լինելը
05.11.2013 | 15:41

irates. am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ուղղեց հետևյալ հարցը, որը պատասխանի հետ ներկայացնում ենք ստորև:

-Ինչո՞ւ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հրաժարականը պերմանենտ պահանջող քաղաքական ուժերը Ազատության հրապարակում մենակ են թողել Շանթ Հարությունյանին:

-Քաղաքական ուժերի մեծ մասը գործող համակարգի բաղադրիչներ են: Պարզ է, որ Հայաստանի նման երկրում իրական ընդիմություն լինելու համար պետք է պատրաստ լինես մեծ զոհաբերությունների, այդ թվում նաև լինես գործազուրկ, որովհետև Հայաստանում ռեժիմը առաջին հերթին պատժում է տնտեսապես և կանգ չի առնում նաև մոտ հարազատների հանդեպ պատժիչ գործողություններ անելուց, սակայն որպես ընդդիմադիր հանդես եկեղ գործիչները կարծես թե կարողանում են գոյատևել, ավելին` զբաղվում են գործարարարությամբ, ինչն արդեն նշանակում է որոշակի վերահսկողություն: Հարկային համակարգը նույնպես պատժիչ մարմին է, մենք բոլորսս էլ դա լավ ենք հասկանում: Այսինքն, տեղի է ունեցել սերտաճում: Ոչ բոլորին նկատի ունեմ, կան նաև բացառություններ, սակայն ընդհանուր առմամբ քաղաքականությամբ զբաղվելը դարձել է ապրելակերպ, կամ անգամ աշխատանք: Կրկնում եմ, հիմնականում նրանք գործող համակարգի բաղկացուցիչ մասերն են և օգնում են իրավիճակը իշխանությունների համար վերահսկելի դարձնել: Շանթը անկախ մարդ է և իր բնույթով անվերահսկելի, դրա պատճառով ինքն ազատ է իր գործողությունների մեջ, սակայն մյուսները` ոչ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ